‘Ռեժիսոր Մայքլ Մուրը կօգնի ներկայացման հեղինակներին’

2144

Ռեժիսոր Մայքլ Մուրը կօգնի «Հուլիոս Կեսար» ներկայացման հեղինակներին, որում գլխավոր հերոսը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:

Դրանից առաջ Delta Airlines-ը և Ամերիկայի բանկը հայտարարել էին, որ դադարեցնում են ներկայացման ֆինանսավորումը այն պատճառով, որ Կեսարը նմանեցվել է Թրամփին:

Մուրը պատրաստվում է այդ նախագծի համար տրամադրել 10 հազար դոլար:

Ինչպես արդեն հաղորդվել է, ամերիկյան թատրոնները վիրավորանքների են արժանացել շեքսպիրյան պիեսում Թրամփի կերպարի պատճառով:

Ինչ վերաբերում է Մայքլ Մուրին՝ նա բազմիցս հանդես է եկել Ընդդեմ Թրամփի: Մասնավորապես՝ ռեժիսորն իր կայքում հավաքել է Թրամփի և նրա շրջապատի վերաբերյալ «արտահոսքերը»:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Արաբկիրում’
Հաջորդ հոդվածը‘Վիգեն Սարգսյան. պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել’