‘
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը Christie’s-ում աճուրդով վաճառվել է 450 մլն դոլարով:
Այս թիվը ռեկորդային է դարձել երբեւէ վաճառված արվեստի գործերի պատմության ընթացքում: Նախորդ ռեկորդը սահմանվել էր երկու տարի առաջ՝ նույն Christie’s-ում. Այն ժամանակ Քաթարի նախկին վարչապետ Համադ Ալ Թանին 179 մլն դոլարով գնել էր Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» նկարը:
Դա Վինչիի կտավի գնորդը աճուրդին մասնակցել է հեռախոսով եւ նախընտրել է չհրապարակել իր անունը: Աճուրդը տեւել է 20 րոպե, կտավի մեկնարկային գինը 100 մլն դոլար է եղել:
‘