Ռեյգանի նախկին օգնականը՝ Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին

386

Ռուսաստանի հետ դիմակայությունը շարունակելու և Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու փոխարեն Արևմուտքի երկրները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, պետք է ճնշում գործադրեն Կիևի ռեժիմի վրա՝ ճգնաժամին վերջ դնելու համար։

Այդ մասին The American Conservative  ամսագրում հրապարակված հոդվածում նշել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին հատուկ օգնական և Քաթոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Դուգ Բենդոուն։

Ըստ նրա՝ Ուկրաինան, չնայած որոշ քաղաքական գործիչների դիրքորոշմանը, միջուկային պատերազմ չարժե։ Բենդոուն հիշեցրել է, թե ինչպես էր օրերս Լեհաստանի  պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս Եվրախորհրդարանի պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին առաջարկել Կիևին զինել միջուկային զենքով։

«Դա անել հիմա, երբ արդեն սոսկալի հակամարտություն է մոլեգնում, նշանակում է՝ դա իսկական աղետի վերածել։ Նույնիսկ լեհական կառավարությունը, չնայած Մերձբալթիկայի հետ մրցում է ՆԱՏՕ-ին պատերազմի սադրելու հարցում,Սիկորսկու առաջարկը չպաշտպանեց։ Եվ այնուհանդերձ, միայն այն, որ նախկինում հարգանքի արժանի քաղաքական գործիչը ուզում է հակամարտությունը վերածել միջուկային դիմակայության, ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է դարձել այդ հակամարտությունը»,- մեկնաբանել է Բենդոուն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉավին «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել «Չելսիի» խաղացողին
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն բանակցել է Մասիմիլիանո Ալեգրիի հետ