‘
«Լիվերպուլը» պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո բաց թողնել դարպասապահ Խոսե Ռեյնային:
Ընդ որում, մերսիսայդցիները գերադասում են, որ 30-ամյա իսպանացին տեղափոխվի «Բարսելոնա», այլ ոչ թե հիմնական մրցակիցներից մեկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը մտադիր է Ռեյնայի տրանսֆերից 15 միլիոն եվրո ստանալ:
Հիշեցնենք, որ Ռեյնան «Բարսելոնայի» դպրոցի սան է:
‘