«Ռեյնջերսը» Երևանում նախախաղային մարզում չի ունենա

501

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան՝ «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» խաղից առաջ շոտլանդական թիմը Երևանում մարզում չի ունենա։Հյուրերի նախախաղային մարզումը, ինչպես նաև նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան Շոտլանդիայում։

Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը։ Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա Ալեքսանդր Գրիգորյանի թիմի նախախաղային մարզումը կկայանա օգոստոսի 25-ին։

Հիշեցնենք՝ «Ալաշկերտ» – «Ռեյնջերս» հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Հանդիպումը մուտքը կլինի վճարովի տոմսերով։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապեին
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 537 նոր դեպք, 226 առողջացած, 6 մահ