‘«Ռենջ Ռովերը» դուրս բերվեց Հրազդան գետից և տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանման տարածք’

1858

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ Արթուր Օհանյանը, վարելով «Ռենջ Ռովեր» մակնիշի 33 PՕ 529 համարանիշի ավտոմեքենան, Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից ընկել է Հրազդան գետը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Վարորդը կարողացել է շուտ դուրս գալ ջուրն ընկղմվող ավտոմեքենայից, իսկ նրան առաջինն օգնություն են ցուցաբերել մոտակա ռեստորանային համալիրի աշխատակիցները:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ ջրասուզակը, ում գործողությունների շնորհիվ վերամբարձ կռունկի օգնությամբ կարողացան ջրից դուրս բերել ավտոմեքենան, ինչից հետո տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Նախորդ հոդվածը‘Պետական դավաճանության համար ազատազրկվածի մայրը համոզված է, որ որդին անմեղ է’
Հաջորդ հոդվածը‘6,1 մագնիտուդով երկրաշարժ Կալիֆոռնիայի ափերի մոտ’