‘«ՌԻԱ-Նովոստի»-ի լրագրողները ռուսական մեդիադաշտի նկատմամբ պետական վերահսկողության խստացում են արձանագրում’

640

«ՌԻԱ-Նովոստի»-ի լրագրողները իրենց լրատվական գործակալությունը եւ «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը վերացնելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությունը դիտարկում են որպես ռուսաստանյան ԶԼՄ-ների վրա պետական վերահսկողության խստացում:

«Սա ռուսաստանյան մեդիադաշտի հերթական շարժն է պետական վերահսկողության խստացման ուղղությամբ, առանց այդ էլ ԶԼՄ-ների ուժեղ վերահսկողության պայմաններում», — BBC-ի փոխանցմամբ, ասվում է «ՌԻԱ-Նովոստի»-ի անգլիալեզու կայքում զետեղված հոդվածում:

Հիշեցնենք, որ Պուտինի կարգադրությամբ այս երկու լրատվամիջոցների փոխարեն ի հայտ կգա «Ռուսաստանն այսօր» գործակալությունը, որի տնօրեն է նշանակվել հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը, որը աչքի է ընկել իր` փոքրամասնություների նկատմամբ ոչ միանշանակ ընկալվող ձեւակերպումներով:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հանդիպման վայրը չի փոխվել` Ազատության հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ԶԼՄ. Դավութօղլուն Երևան է գալիս Լեռնային Ղարաբաղի հետ կապված հատուկ առաքելությամբ ‘