‘Ռիբերիի խոսքը ալեկոծել է Ֆրանսիան’

663

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին զայրացրել է ֆրանսիացի մարզասերներին` մամուլին տված հարցազրույցում խոստովանելով, որ իր համար ավել թանկ է հանդես գալ «Բավարիայի», քան` Ֆրանսիայի հավաքականի կազմում:

«Ես արդեն վեց տարի «Բավարիայում» եմ: Այստեղ ես երջանիկ եմ: «Բավարիան» ինձ համար ավելի թանկ է, քան Ֆրանսիայի հավաքականը»,- ասել է ֆուտբոլիստը:

Չնայած դրան, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հակված չէ ողբերգականացնել իրավիճակը:

«Ես լիովին վստահ եմ, որ Ռիբերին հավատարիմ է իր երկրի ազգային հավաքականին: Դուք կարծում եք, նա կարո՞ղ էր գերմանացի լրագրողներին ասել, որ Ֆրանսիայի հավաքականին ավելի շատ է սիրում, քան իրեն կերակրող ակումբը: Կարծում եմ, դա անհնար է»,- ասել է Դեշամը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում է’
Հաջորդ հոդվածը‘Դատավորը հեռացրել է 3 ակտիվիստներին, փաստաբանը լքել է դահլիճը ‘