‘ Ռիբերին բաց կթողնի «Բորուսիայի» հետ հանդիպումը’

2866

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վնասվածքի պատճառով չի մասնակցի Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք հանդիպմանը:

«Ռիբերին «Բավարիայի» համար կարեւոր խաղացող է: Ցավոք, նա չի կարողանա մեզ օգնել,- խոստովանել է մյունխենցիների ավագ Ֆիլիպ Լահմը, ում խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: -Սակայն պետք չէ դրան մեծ ուշադրություն դարձնել: Անհրաժեշտ է նախապատրաստվել հանդիպմանը եւ հասկանալ, որ մրցաշրջանի ընթացքում կենտրոնական խաղացողների կորուստն անխուսափելի է»:

Ավելացնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի վնասվածքը, որը նա ստացել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Շախտյորի» հետ պատասխան հանդիպմանը  (7:0), իրեն դեռ զգացնել է տալիս, եւ Ռիբերին չի շտապում խաղադաշտ վերադառնալ:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» «Բավարիային» կընդունի ապրիլի 4-ին:

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանի պատասխանը Գվարդիոլային’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’