‘
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը: Հիշեցնենք, որ 31-ամյա ֆրանսիացին վնասվածք էր ստացել մարտի 11-ին տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Շախտյորի» հետ պատասխան հանդիպմանը (7:0):
«Վնասվածքից հետո ես չափազանց վաղ սկսեցի մարզվել, եւ ցավերը վերադարձել են: Մարզումներին այսքան շուտ վերադառնալը ցավալի սխալ էր: Ամենայն հավանականությամբ, ես իմ մարմնին հանգիստ կտրամադրեմ, որպեսզի որոշիչ հանդիպումնրին գերազանց վիճակում լինեմ»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Bild-ը:
‘