‘Ռիբերին մտադիր է դատի տալ Closer ամսագիրը’

715

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մտադիր է դատի տալ Closer ամսագիրը՝ սուտ տեղեկություններ տարածելու համար: Այդ մասին հայտնում է Bild-ը:

Ամսագիրն տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ Ռիբերին 15 հազար եվրո է տվել ընկերոջը՝ ֆրանսուհիների հետ երեկույթ կազմակերպելու համար: Այնուհետև Ռիբերին հարցաքննվել է Ֆրանսիայի դատախազության կողմից:

Ֆրանսիացի ֆուտբոլիստն ու նրա մտերիմները պնդում են, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ռիբերին 15 հազար եվրո է տվել ընկերոջը՝ ֆինանսական խնդիրները կարգավորելու համար:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի նախագահը 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մասին’