‘
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պատմել է իր ու թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի տարաձայնությունների մասին։
«Մենք մարդկային հարաբերությունների առումով խնդիրներ ունեինք։ Երբ նա նոր էր եկել, ոչ ոք չգիտեր՝ ինչի կհանգեցնի այդ ամենը։ Նրան ամենևին չէին հետաքրքրում խաղացողների անունները, նրան աստղեր պետք չէին, այլ յուրաքանչյուրը պետք է կրկին ապացուցեր, որ արժանի է խաղալու։
Նա հետ առաջին իսկ շփման փորձը ձախողվեց։ Նման իրավիճակում շարունակում ես վստահել դիմացինիդ որպես պրոֆեսիոնալի։ Դաշտում նա լավն էր, բայց որպես մարզիչ վան Գալը վատ մարդ էր։ Մեր հարաբերությունները սահմանափակված էին։ Դա ծանր բեռ էր։ Շատ թիմեր էին փորձում ինձ համոզել տեղափոխվել, և ես սկսել էի մտածել այդ մասին։ Կարծում եմ՝ դա նորմալ մարդկային ռեակցիա է»,-ասել է Ռիբերին։
‘