‘Ռիբերի. « Ես և Ռոբենը ֆուտբոլային դերասաններ ենք, իսկ «Բավարիայում» նման ֆուտբոլիստներ չկան»’

1077

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ավելորդ համեստություն չի արել իր և թիմակից Արiեն Ռոբենի մասին խոսելիս: Ըստ ֆրանսիացու` մյունխենյան ակումբում իր և Ռոբենի նման ֆուտբոլիստներ չկան:

«Ես և Ռոբենը ֆուտբոլային դերասաններ ենք, իսկ «Բավարիայում» նման ֆուտբոլիստներ չկան: Մենք իսկապես տարբերվում ենք մյուսներից: Խաղադաշտում անընդհատ պայքար ենք ծավալում, անդադար գրոհում ենք և սովորել ենք, որ մեր դեմ կոպիտ են խաղում: Վնասվածք ստանալու ռիսկը թիմի համար առանցքային նշանակություն ունի, քանի որ առանց մեզ «Բավարիան» այլ ֆուտբոլ է խաղում»,-Ռիբերիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘ԱԺ խմբակցությունների հայտարարությունը՝ եզդիների հանդեպ կատարվող ոճրագործությունների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան. Բաքուն մերժում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկները’