‘Ռիբերի. Լևանդովսկին «Բավարիային» մեծ оգուտ կբերի’

681

«Բավարիայի» առաջատարներից մեկը՝ Ֆրանկ Ռիբերին գովասանքի խոսքեր է ասել Ռոբերտ Լևանդովսկու հասցեին:

Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:  Մյունխենցիների կազմում ֆուտբոլիստը ժամանակ չի կորցնում՝ խփելով հիանալի գոլ «Բորուսիա» Մ-ի և դուբլ ձևակերպելով «Վոլֆսբուրգ»-ի հետ հանդիպումներում:

«Ռոբերտը մեծագույն ֆուտբոլիստ է: Մենք գնալով ավելի լավ ենք համագործակցում հարձակման գծում: Այդ խաղացողը մեզ շատ  оգուտ կբերի:  Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես դեռ  100 տոկոսով պատրաստ չեմ: Վնասվածքը ինձ մի փոքր ռիթմից գցել է, բայց կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է ընկնում; Կարևորը արագությունս  ու պայթունավտանգությունս վերադարձնելն է», — ասել է Ռիբերին:.

Հիշեցնենք, որ Ռիբերին վնասվածքի պատճառով ստիպված եղավ բաց թողնել Աշխարհի առաջնությունը:

Նախորդ հոդվածը‘Վերջին բոլշևիկի հերթական բլեֆը’
Հաջորդ հոդվածը‘Արքաներին վայել գնումներ. «Ռեալի» ձեռք բերած ամենաթանկ տրանսֆերների թոփ 10 –ը (տեսանյութ)’