‘Ռիբերի.«Ցածր եմ գնահատում Վան Գալի մարդկային որակները»’

609

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մտաբերել է այն ժամանակաշրջանը, երբ թիմը գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը: Հոլանդացի մասնագետին ու ֆրանսիացի ֆուտբոլիստին ոչ մի կերպ չէր հաջողվում փոխհամաձայնության հասնել:

«Այդ ժամանակները բնորոշելու համար միայն մեկ բառ կօգտագործեմ` ցավում եմ: Ես երբեք չեմ քննադատել Վան Գալի աշխատանքն ու կատարել եմ նրա առաջադրանքները: Կարծում եմ` Վան Գալը վատ մարզիչ չէր: Բայց շատ ցածր եմ գնահատում նրա մարդկային որակները: Դրանք ինձ համար անընդունելի են: Ինձ թվում է, որ կարծիքս կկիսեն մեր թիմի մյուս ֆուտբոլիստները: «Բավարիա»-ն գլխավորելու առաջին իսկ պահից նրա և իմ միջև խնդիրներ ծագեցին»,- tz-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:

Հիշեցնենք` Լուի վան Գալը գլխավորել է «Բավարիա»-ն 2009-2011 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը Գերմանիայի չեմպիոն է դարձել, նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից դարձել: Սակայն մասնագետը չաշխատեց մյունխենյան ակումբում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Ակումբի ղեկավարներն ազատեցին նրան զբաղեցրած պաշտոնից` դժգոհ լինելով նրա աշխատանքից:

Նախորդ հոդվածը‘ Մաթյոն հաստատել է` Մեսսին և Էնրիկեն տարաձայնություն են ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Պոգբայի տրանսֆերից ստացված գումարով կազմված թիմն ըստ Մինո Ռայոլայի ‘