‘Ռիգայի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունն ընդունվեց բոլոր կողմերի համաձայնությամբ’

1168

Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Ադրբեջանը, ստորագրել են  եզրափակիչ փաստաթուղթը, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգոժ Սխետինան:

Ավելի վաղ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումների պատճառով:

«Երկիր Մեդիա»-ն տեղեկացնում է, որ եվրոպացի դիվանագետները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսային բանակցություններ են վարել, որից հետո Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։ Թե ինչ ձեւակերպումներ են դրանք, եւ ինչ վերապահումներ է ներկայացրել Բաքուն, դեռեւս հայտնի չէ: 

Ռուսաստանյան աղբյուրները նշում են, որ փաստաթղթում զգալի տեղ է հատկացվել Ուկրաինայի խնդրին: Մասնավորապես, կոչ է արվում կատարել Մինսկի պայմանավորվածությունները, հետաքննել ուկրաինայի տարածքում մալայզիական Բոինգի կործանման պատճառները եւ պատժել մեղավորներին եւ այլն:

Փաստաթուղթը ստորագրող Եվրամիության անդամ երկրները ստորագրել են նաեւ Ղրիմի անեքսիան դատապարտող դրույթը: 

Նախորդ հոդվածը‘Հանրաքվեն մերժել են նաեւ չքվեարկածները’
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրական հանրաքվեի մոտավոր ժամկետները դեռեւս հայտնի չեն’