‘
«Ահա և բռնապետը»,- այսպիսի բառերով է ողջունել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Վերջինս կատակն ընդունել է ինչպես հարկն է՝ ժպիտով:
Լրագրողների կարծիքով, ովքեր ականատես են եղել այս միջադեպին, Յունկերն այդ կերպ ցանկացել է թուլացնել Բրյուսելի և Բուդապեշտի միջև լարվածությունը:
Օրբանին քննադատում են մի ամբողջ շարք հարցերի կապակցությամբ: Եվրոպայում նրա մի շարք փոփոխություններ համարում են հիմնական ազատությունները ոտնահարող, դատապարտվում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու նրա ձգտումը: Ի հավելումն այդ ամենի՝վերջերս էլ հունգարական կառավարության ղեկավարը առաջարկեց դեբատներ սկսել մահապատիժը վերականգնելու վերաբերյալ:
Փոխանցում է euronews.ru-ն:
‘