‘Ռիգայի դատարանն արգելել է Լուժկովի մուտքը Լատվիա’

690

Ռիգայի շրջանային դատարանը փակել է Լատվիայի իշխանությունների դեմ  Յուրի Լուժկովի հայցով քաղաքացիական գործը: Մոսկվայի նախկին քաղաքապետը նպատակ ուներ փոխել 2011 թ. Լատվիայի ՆԳՆ-ի կողմից սահմանված՝ երկիր մուտք գործելու արգելքն իր նկատմամբ: Թեպետ դատավարությունը տևել է երեք տարի, արդյունքում դատարանը որոշում է կայացրել, որ Լուժկովը նույնիսկ իրավունք չունի բողոքարկել ՆԳՆ-ի որոշումը:

Այս որոշումը, համանման իրավիճակում, կարող է նախադեպ դառնալ մյուս ռուսաստանցիների համար, ում մուտքը նույնպես արգելվել է Լատվիա՝ Օլեգ Գազմանովի, Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի:

Լուժկովը հույս ուներ Լատվիայում կեցության իրավունք ստանալ, քանի որ այդ երկրում անշարժ գույք ունի: 2010 թ. նրա պաշտոնաթողությունից հետո լուր տարածվեց, թե Լուժկովը կհեռանա Լատվիա: Սակայն այդ երկրի ՆԳՆ-ն փակեց նրա ճանապարհը:

Այդ ընթացքում Լուժկովի նկատմամբ պահանջներ առաջացան նաև Ռուսաստանում: Իրավաբան Սերգեյ Ելիսեևը դիմել է Մոսկվայի Բասմանյան դատարան՝ պահանջելով վերահաշվարկել նախկին քաղաքապետի կենսաթոշակը: Իրավաբանի տվյալներով՝ Լուժկովն ստանում է 300 հազար ռուբլի թոշակ: «Մոսկվայում միջին կենսաթոշակը մոտավորապես  տասը հազար ռուբլի է, ստացվում է՝ նա ստանում է 30 տատիկների կենսաթոշակը միասի՞ն: Իր ո՞ր վաստակի դիմաց»,- հարցնում է Ելիսեևը: Փոխանցում է Грузия Online-ը:

 

Նախորդ հոդվածը‘Դեսանտայինների շարասյունը դարանն է ընկել Շախտյորսկի մոտ. Առնվազն 14 զոհ’
Հաջորդ հոդվածը‘«Հանուն Սիբիրի ֆեդերալացման» երթի կայքէջը արգելափակվել է’