‘Ռիկարդո Կարվալյու. «Մեր պաշտպանների համար այս խաղը հեշտ չէր»’

802

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կարվալյուն Եվրո–2016–ի ընտրական փուլի Պորտուգալիա – Հայաստան հանդիպումից (1:0) հետո նշել է, որ իրենց համար բարդ խաղ էր։ Պորտուգալացին նաև նշել է, որ իրենց թիմը կարողացավ այդ հաղթանակի շնորհիվ վերականգնվել Ալբանիայից կրած պարտությունից հետո։

«Գիտեինք, որ դժվար խաղ է սպասվում։ Լավ է, որ կարողացանք հաղթել։ Մեր պաշտպանների համար այս խաղը հեշտ չէր։ Ես և Պեպեն դեղին քարտեր ստացանք, ինչը մեզ թույլ չէր տալիս հետագայում սխալներ գործել։ Հարկավոր էր ավելի ուշադիր գործել։

Բավական շատ հակագրոհներ էինք կազմակերպում, սակայն չկարողացանք գրավել դարպասը առաջին խպաղակեսում: Բայց հետո Ռոնալդուին հաջողվեց գոլ խփել: Խաղավերջում հայերը շատ վտանգավոր հակագրոհներ էին կազմակերպում և ունեին մի քանի հնարավորություններ, բայց մեր դարպասապահը փրկեց:

Առաջին խաղում կրած պարտությունից հետո մենք կարողացանք պատասխանել հոռետեսներին՝ հաղթելով Դանիային ու Հայաստանին»,– Կարվալյուի խոսքերն է մեջբերում A Bola–ն։

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Ես շատ զայրացած եմ, սա պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպես չի կարելի»’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանումներ է տվել՝ ի պատասխան Շալանդի քննադատության’