‘
Արգենտինայի հավաքականի և «Բոկա Խունիորսի» նախկին ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիկելմեն իր դժգոհությունն է «Ռիվեր Փլեյթի» երկրպագուների պահվածքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի պատասխան խաղից առաջ «Ռիվեր Փլեյթի» երկրպագուները հարձակվել են «Բոկա Խունիորսի» ավտոբուսի վրա, ինչի արդյունքում կան տուժածներ, իսկ հանդիպումը հետաձգված է:
«Ես հոգնել եմ նայել, թե ինչպես են մարդիկ քարեր նետում ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսների վրա: Ես չեմ կարողանում հավատալ, որ նման երկրպագուների կողքին եղած մարդիկ չեն կանգնեցրել նրանց:
Պետք է երջանիկ լինենք, որ «Բոկայի» ֆուտբոլիստները շատ լուրջ վնասվածքներ չեն ստացել: Երկրպագուները մոռանում են, որ մրցակցի ֆուտբոլիստներն էլ են մարդ:
Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչն այլևս նշանակություն չունի: Կարևոր է միայն ֆուտբոլիստների վիճակն ու առողջությունը»,- Ռիկելմեի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
‘