‘
Հայտնի ռուսաստանյան մարզական փորձագետ Ռինատ Բիլյալետդինովը գնահատել է «Սպարտակի» ձեռքբերումները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Իմ կարծիքով, տրանսֆերային շուկայում «Սպարտակը» շատ լավ աշխատեց. բոլոր երեք նորեկներն էլ կարող են հիմնական կազմում խաղալ:
«Սպարտակը» շատ կոնկրետ ձեռքբերումներ է արել: Խոսելով պաշտպանության մասին, ապա Սալվատորե Բոկետիի տեղը հիմնական կազմում կասկածի չի ենթարկվում: Թիմը առաջնությունում շատ է բաց թողնում եւ նոր փորձառու խաղացողը պարզապես անհրաժեշտություն էր: Թե ով կլինի իտալացու խաղընկերը, ապա դա դեռ հարց է: Չնայած ինձ թվում է, որ խաղաոճով Բոկետիին ավելի մոտ է Մարեկ Սուխին: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա դատելով ստուգողական հանդիպումներում նրա ելույթներից, նա պետք է խաղա առաջին րոպեներից»:
Նշենք, որ Ռինատ Բիլյալետդինովի տղան՝ Դինիյարը հանդես է գալիս «Սպարտակում»:
‘