‘
Օլիմպիադա-2016-ի անցկացման համար արված հսկայական ծախսերից դժգոհ հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույցով են դիմավորել օլիմպիական կրակը Ռիո-դե-Ժանեյրոյում:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ցույցը ցրելու համար: Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ցուցարարների մի խումբ արգելափակել է այն ճանապարհը, որով բերվում էր կրակը:
Նախատեսված էր օլիմպիական կրակն անցկացնել ամբողջ քաղաքով, հասցնել մինչև Քրիստոս Փրկչի հանրահայտ հուշարձանը, ապա՝ «Մարականա» մարզադաշտ, սակայն բողոքի ցույցի պատճառով երթուղին մի քիչ փոխվել է:
Օլիմպիական կրակը Հունաստանից Բրազիլիայի մայրաքաղաք է բերվել մայիսի սկզբին, և այդ պահից ի վեր 12 հազար ջահակիրներ այն տեղափոխել են երկրի ավելի քան 300 քաղաքներով:
Փոխանցում է BBC-ն:
‘