‘Ռիոյի իշխանությունները խոստանում են ապահովել ԱԱ եզրափակչի անվտանգությունը’

749

Ռիո-դե-Ժանեյրո նահանգի հանրային անվտանգության հարցերով քարտուղար Ժոզե Մարիանու Բելտրամեն հայտարարել է, որ կիրակի օրը Ռիոյում կանցկացվի ոստիկանության և փրկարար ծառայությունների՝ քաղաքի պատմության մեջ ամենախոշոր գործողությունը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Պաշտոնյայի խոսքով՝ 25 հազար ոստիկաններ և հրշեջներ կլինեն քաղաքի փողոցներում: Բացի այդ՝ 25 նավեր կպաշտպանեն առափնյա գոտին:

Սպասվում է, որ Գերմանիայի և Արգենտինայի խաղին «Մարականա» մարզադաշտում ներկա կլինեն Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու ևս յոթ պետությունների ղեկավարներ:

Ոստիկանությունը հատուկ ուշադրության տակ է պահելու այն վայրը, որտեղ հավաքվելու են արգենտինացի ֆանատները:

Երրորդ տեղի համար խաղը Բրազիլիայի և Նիդեռլանդների հավաքականների միջև կայանալու է այսօր Բրազիլիայի ազգային մարզադաշտում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի առնչությամբ հարուցվել է քր. գործ. Վարորդը ձերբակալվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’