‘Ռիոյում իրանցի ատլետներից 1000 եւ 2000 դոլար են գողացել’

1793

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական ավանում կողոպտել են Իրանի թեթեւ ատլետիկայի հավաքականի երկու մարզիկների, փոխանցում է BBC-ն:

Մանրամասնվում է, որ Էհսան Հադադիից կողոպտիչները գողացել են հազար ԱՄՆ դոլար, իսկ Հասան Թաֆթյանից երկու հազար դոլար:

Գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ սպորտսմենները գնացած են եղել մրցումների: Գումարի անհետացումը նրանք հայտնաբերել են հենց այսօր, շաբաթ օրը, մրցումներից վերադառնալուց հետո:

Նշենք, որ Հադադին 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում սկավառակի նետման արծաթե մեկալակիրն է եւ առաջին իրանցի թեթեւ ատլետը, որը մրցանակ է ստացել Օմպիմպիադաներում:

Նախորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ.«Ռաշֆորդն անգլիական ֆուտբոլի ապագան է» ‘
Հաջորդ հոդվածը‘Աղասի Աղասյան. «Առաքելն ինձ զիջում էր, բայց Ռիո գնաց հոր շնորհիվ»’