‘Ռիոյում ձերբակալված տղամարդը խոստովանել է, որ 42 սպանություն է կատարել’

1075

Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը խոստովանել է, որ վերջին տասը տարում Ռիո-դե-Ժանեյրոյում սպանել է 40-ից ավելի մարդու:

Սայլոս Ժոզե դաս Գրասասը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Ռիոյի արվարձանում ծեծելով սպանել է մի կնոջ: Նա խոստովանել է, որ դրանից առաջ էլ սպանել է 37 կնոջ, երեք տղամարդու և երկու տարեկան մի աղջկա: Ոստիկաններին նա պատմել է, որ կշարունակեր մարդկանց որսը, քանի որ դա «բարձրացնում է ադրենալինը»: Նա նաև ասել է, որ եթե երբևէ դուրս գա բանտից, կշարունակի սպանել:

Ոստիկանությունն այժմ զբաղված է Գրասասի զոհերի մարմինների որոնմամբ, առայժմ հաջողվել է գտնել ընդամենը չորսի մասունքները:

Հոկտեմբերին բրազիլական Գոյանիա քաղաքում պահակ աշխատող մեկն էլ խոստովանել էր, որ 39 սպանություն է կատարել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են դեսպանների հետ’