Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը պարտվեց Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչում։
Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, որն առավելության հասավ 5:7, 6:4, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 41 րոպե։
Ռիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար էր։
Անցած տարի Ալկարասը եզրափակիչում հաղթել էր արգենտինացի Դիեգո Շվարցմանին։