‘
Այսօր Ռիո դե Ժանեյրոյում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ուսուցիչների միջև, ովքեր պահանջում էին բարձրացնել իրենց աշխտավարձները, հայտնում է France-Presse գործակալությունը: Ցուցարարներին են միացել նաև մի շարք անարխիստներ, որոնց դեմ իրավապահ մարմինները օգտագործել են արցունքաբեր գազ և էլեկտրաշոկ, սակայն ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ իրենց վրա կրակել են ռետինե փամփուշտներով:
Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է 17 մարդ, սակայն ըստ ոստիկանության՝ նրանց մեջ որևէ ուսուցիչ չի եղել, փոխանցում է lenta.ru-ն:
‘