‘Ռիո Ֆերդինանդ. «Ռունին ինձ միշտ շատ նյարդային ու բարկացկոտ մարդ էր թվում»’

788

«Քուինզ Պարկ Ռեյջերսի» պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր ինքնակենսագրական գրքում պատմել է «Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի մասին:

«Ռունին ինձ միշտ շատ նյարդային ու բարկացկոտ մարդ էր թվում: Ասես, նա միշտ ինչ-որ բանից դժգոհ էր: Նա միշտ մարզաբազայից դուրս ինչ-որ մեկի հետ վիճում էր և հաճախ կռվում հեռախոսով:Թվում էր, թե նրան հունից կարող են հանել շատ հասարակ բաներ: Կատաղության մեջ նա կարող էր նույնիսկ հեռախոսը նետել բետոնե հատակին: Չգիտեմ, ինչ պատահեց հետո, սակայն ժամանակի հետ Ուեյնը դարձավ ավելի հանգիստ ու հավասարակշռված», – գրել է Ֆերդինանդը:

Նախորդ հոդվածը‘Իջևանի ոստիկանապետը կալանավորվել է եւ տեղափոխվել «Վարդաշեն» ՔԿՀ’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 21-ին՝ Սարյանի պուրակում’