‘Ռիո-2016․ Բրազիլիան ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)’

1571

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը։

Կիսաեզրափակիչ փուլում Օլիմպիական խաղերը հյուրընկալող Բրազիլիայի հավաքականը 6։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հոնդուրասի նկատմամբ և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ «Մարականա» մարզադաշտում կայացած խաղում դուբլեր ձևակերպեցին Գաբրիել Ժեզուշը և Նեյմարը, մեկական գոլ խփեցին Մարկինյոսը և Լուանը։

Եզրափակիչ խաղում Բրազիլիան մրցելու է Նիգերիա-Գերմանիա զույգի հաղթողի հետ։

 

Ռիո-2016, ֆուտբոլ, կիսաեզրափակիչ

Բրազիլիա — Հոնդուրաս՝ 6։0
Գոլերը՝ Նեյմար 1՛, 90+1՛/11-մետրանոց, Ժեզուշ 26՛, 35՛, Մարկինյոս 51՛, Լուան 79՛


6-0 All Goals Highlights HD — Brazil 6-0… by football-time

* Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին մասնակցում են մինչև 23 տարեկանների հավաքականները, որոնց կազմում կարող են հանդես գալ այդ տարիքից բարձր երկուական ֆուտբոլիստ։

Նախորդ հոդվածը‘Ռիո-2016. Մեդալային հաշվարկ. Հայաստանը զգալիորեն առաջադիմել է’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ’