‘
Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարում հայտնի են տղամարդկանց մենախաղի 1/4 եզրափակիչ փուլի երեք մասնակիցներ։
1/8 եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը 7:6 (7:5), 6:3 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ։ 1/4 եզրափակչում 30-ամյա թենիսիստը, ով ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, մրցելու է կա՛մ բրազիլացի Թոմաս Բելուչիի, կա՛մ բելգիացի Դավիդ Գոֆենի հետ։
Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խուան Մարտին դել Պոտրոն էլ 1/8 եզրափակչում 6:7 (4:7), 6:1, 6:2 հաշվով հաղթեց ճապոնացի Տարո Դենիելին։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար դել Պոտրոն պայքարելու է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ, ով իր հերթին 6:4, 7:6 (7:4) հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Մյուլլերին։
‘