‘Ռիո-2016․ Հուռի Գեբեշյանի պատմական մեկնարկը’

1730

Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել են մարմնամարզության կանանց մրցումները։

Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումներում Հայաստանը կին ներկայացուցիչ ունի։ Հուռի Գեբեշյանը, որակավորման փուլում հանդես գալով երկրորդ ենթախմբում, պտտաձողերի վրա վարժությունում ստացավ 13.666 միավոր, հավասարակշռության գերանի վրա` 13.266 միավոր, ազատ վարժության կատարման համար` 12.800 միավոր, իսկ հենացատկում` 13.916 միավոր: Բազմամարտում Գեբեշյանը հավաքեց 53.748 միավոր ու այս պահին զբաղեցնում է 11-րդ տեղը: 

Որակավորման փուլը շարունակվում է, եզրափակչի 24 մասնակիցները հայտնի կդառնան ավելի ուշ: Նշենք, որ առանձին գործիքների վրա Գեբեշյանը եզրափակիչ դուրս գալու հնարավորություն չունի:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Սուպերգավաթը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռիո-2016․ Նադալը մեկնարկեց վստահ հաղթանակով’