‘
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում պայքարը սկսեց վստահ հաղթանակով։ Առաջին շրջանում Նադալը 6։2, 6։1 հաշվով առավելության հասավ արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի նկատմամբ։
Հանդիպումը տևեց 1 ժամ, 26 րոպե։ Այդ ընթացքում Նադալի ակտիվում գրանցվեց 1 կրկնակի սխալ, 14 վիններս, 6 բրեյք-փոյնթ։ 1/8 եզրափակիչ փուլի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը խաղալու է Իտալիայի ներկայացուցիչ Անդրեաս Սեպիի հետ։
‘