‘
Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլում կայացել են եզրափակիչ տուրի երկու խաղեր:
D խմբում Արգենտինայի հավաքականը 1:1 հաշվով է ավարտել Հոնդուրասի հետ հանդիպումը: Նույն հաշիվն է գրանցվել նաեւ Ալժիրի ու Պորտուգալիայի միջեւ խաղում:
Խմբից դուրս են եկել 7 միավոր վաստակած Պորտուգալիան ու 4 միավոր ունեցող Հոնդուրասը: 2004 ու 2008 թվականի Օլիմպիական չեմպիոնները նույնպես վաստակել են 4 միավոր սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջել են մրցակցին: Արգենտինան առաջին անգամ 1964 թվականից հետո չի կարողանում հաղթահարել Օլիմպիական խաղերի խմբային
‘