‘Ռիո-2016. Դոպինգի համար վերցրած 4045 նմուշից 700 վերստուգվել է’

1480

Ռիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում արդեն դոպինգ թեստ է անցել 4045 մարզիկ։ Մեզի եւ արյան նմուշներից 700-ը վերստուգվել է։ Այդ մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Մարկ Ադամսը։

«Այս խաղերում դոպինգային վերահսկողության որակն ավելի բարձր է։ Նմուշների քանակը կլինի նույնը, ինչը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում։ Մենք անցկացնում ենք նաեւ լրացուցիչ հետազոտություններ։ Արդեն վերստուգվել է 700 նմուշ»,- Ադամսի խոսքը մեջբերում է BBC -ն։

Հիշեցնենք, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն այս տարի մի շարք մարզիկների զրկեց Ռիոյի օլիմպիական ուղեգրերից 2008թ. Պեկինի եւ 2012թ. Լոնդոնի Խաղերի ժամանակ վերցրած մեզի եւ արյան նմուշների հիման վրա։

Նախորդ հոդվածը‘Ռիո-2016. Ծանրամարտի 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիրը որակազրկվեց’
Հաջորդ հոդվածը‘«Борцовский Круг». Տհաճ է գիտակցել, որ ըմբշամարտում չեմպիոնությունը քվոտավորված է’