‘
Մարաթոնյան վազքի ֆինիշին հասնելիս եթովպիացի վազորդ Ֆեյիս Լիլեսան մի քանի անգամ ձեռքերը խաչեց գլխավերևում՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ եթովպիական իշխանությունների: Լիլեսան խաչեց ձեռքերը՝ ի նշան համերաշխության օրոմո ժողովրդի՝ իր հարազատ և ամենամեծ էթնիկ խմբի հետ:
«Ես իսկապես մտածում եմ, որ հայրենիքում ինձ կարող են սպանել»,- Լիլեսային է մեջբերում СNN-ը:
Լիլեսան հայտնել է, որ իր բարեկամներից մի քանիսը ձերբակալված են: Հայրենիքում են մնացել իր կինը և երկու երեխաները:
Եթովպիայում բողոքների պատճառ է դարձել տեղական իշխանությունների Ադիս-Աբեբայի սահմանները ընդլայնելու պլանը, որպեսզի Օրոմիայի մի մասը մտնի քաղաքի կազմի մեջ:
Ոստիկանության հետ ընդհարումների արդյունքում Եթովպիայում զոհվել է մոտ հազար մարդ:
Լիլեսան կարող է զրկվել արծաթե մեդալից, քանի որ Օլիմպիադաներում արգելված են քաղաքական ակցիաները:
‘