‘
Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում կայացավ թենիսի կանանց մրցաշարի եզրափակիչը: Ոսկե մեդալի համար պայքարում Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պուիգը 6:4, 4:6, 6:1 հաշվով առավելության է հասել Անժելիկա Կերբերի նկատմամբ:
2 ժամ 12 րոպե տևած մրցավեճում աշխարհի 34-րդ թենիսիստուհին շահել է գերմանացու 5 մատուցում, իսկ սեփականները զիջել է 3 անգամ:
Սա ընթացիկ Ռիո-2016-ում Պուերտո Ռիկոյի նվաճած միակ մեդալն է:
Բրոնզե մեդալը նվաճել է չեխ Պետրա Կվիտովան, որը երրորդ տեղի համար պայքարում պարտության է մատնել ամերիկացի Մեդիսոն Կիզին (7:5, 2:6, 6:2):
‘