‘Ռիո-2016. Ջոկովիչն ավարտեց ելույթը ‘

1521

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն անակնկալ պարտություն է կրել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի մեկնարկում: Առաջին շրջանում սերբ թենիսիստը 6:7, 6:7 հաշվով պարտվել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին եւ լքել պայքարը: Մրցախաղը տեւել է 2 ժամ 27 րոպե:

Պարտությունից հետո Ջոկովիչը չի կարողացել զսպել արցունքները: Դել Պոտրոյի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Ժոաու Սոուզան, որը պայքարից դուրս է թողել հոլանդացի Ռոբին Հասին:

Նախորդ հոդվածը‘Օբամեյանգ. Մխիթարյանն ու Գյունդոգանը շատ արժեքավոր էին, ինձ ապահովում էին գոլային փոխանցումներով’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ’