‘Ռիո-2016. Վահան Մխիթարյանը 47-րդ հորիզոնականը զբաղեցրեց’

1634

Լողի 50 մետր ազատ ոճի մրցաձևում Հայաստանը ներկայացնում էր Վահան Մխիթարյանը: 

Օլիմպիադայի բացմանը մեր երկրի դրոշակակիրն ընդգրկված էր 6-րդ ենթախմբում: 

Վահանը մրցատարածությունը հաղթահարեց 23.50 վայրկյանում: Ենթախմբում Վահանի արդյունքը 7-րդն է (8 լողորդներից): Ենթախմբում հաղթեց Հոնկոնգը ներկայացնող Ջեոֆրեյ Չեան, ով տարածությունը հաղթահարեց 22.46 վայրկյանում: 

Ընդհանուր պայքարում Վահանը 85 լողորդների թվում զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը: Հաջորդ փուլ են անցնում 1-16 հորիզոնականները զբաղեցրած լողորդները: 

Պայքարի լավագույն արդյունքն է ցույց տվել ուկրաինացի Անդրեյ Գովորովը, ումից Վահանը հետ է մնացել 2.01 վայրկյանով:

Նախորդ հոդվածը‘Թուրք դիվանագետը Բանգլադեշից փախել է Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘«Ռիո-2016». ԱՄՆ-ի հավաքականն ընդգծված առաջատար է, իսկ Հայաստանի ընտրանին դեռ մեդալ չունի’