Ուկրաինա է այցելել բրիտանացի միլիարդատեր, Virgin Group ընկերության հիմնադիր և Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ռիչարդ Բրենսոնը։
Բրենսոնը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի և ուկրաիանցի մի խումբ գործարարների հետ՝ քննարկելով նրանց հետ, թե միջազգային բիզնես-հանրությունն ինչ կարող է անել Ուկրաինային օգնելու համար։
Virgin Galactic ընկերության հիմնադիրն այցելել է նաև Իրպեն և Բուչա, որտեղ ռուսաստանյան զորքերի նահանջից հետո սպանված խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմանատեղիներ և օկուպացիայի ընթացքում այլ հանցագործությունների ապացույցներ էին հայտնաբերվել։
«Ակնհայտ է, որ նման տիպի գրոհները ո՛չ պատահական էին, ո՛չ էլ կամայական։ Դա Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում ահաբեկություն ու վախ սերմանելու նպատակաուղղված ռազմավարության մի մասն է,- ասել է Բենոնը։- Հուսով եմ, որ այս ցնցող արարքների ռուսաստանցի կատարողները պատասխանատվության կկանչվեն»։
Փոխանցում է BBC-ն։