‘Ռիչարդ Հովհաննիսյանը մտավախություն ուներ, որ Րաֆֆին, առաջադրվելով, քաղաքական ինքնասպանության է գնում’

989

Հակառակ էի իր թեկնածության, վստահ էի, որ նրան կճնշեն, եւ քաղաքականորեն ինքնասպանություն կլինի: Ուրախ եմ, որ սխալվեցի», — Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ կողմնակից է երկխոսության եւ փոխադարձ զիջումի: «Մեր ազգին հանդարտություն է պետք, եւ հուսով եմ, որ այդ ճանապարհը կգտնենք, որպեսզի մենք ստիպված չլինենք այստեղ գալ՝ մեր իրավունքների պաշտպանության համար, այլ ավելի շինիչ աշխատանքով զբաղվել», — ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը:

Նա հիշեց տարիներ առաջ ԱՄՆ-ում Վազգեհ Առաջին կաթողիկոսի խոսքերը. «1915-ին հայ ժողովուրդը խաչվեց, երեք տարի անց՝ 1918-ին, ինչպես Հիսուս, հարություն առավ: Իմ հույսն է, որ այսօրվա մեր ժողովրդի չարչարանքը եւ Ր. Հովհաննիսյանի զոհողությունը իզուր չէ, եւ այս չարչարանքից հետո անպայման պետք է գնանք հարության», — ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը:  

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ԱԽ նիստ է հրավիրել ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամա Իսրայելում. Պորտուգալիան փրկեց խաղը’