‘Ռիվալդո. Աշխարհի առաջնության ֆավորիտները Իսպանիան ու Արգենտինան են ‘

500

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն հարցազույց է տվել, որտեղ Աշխարհի առաջնության ֆավորիտներ է համարել Իսպանիային և Արգենտինային: Միևնույն ժամանակ, Ռիվալդոն չի կարողացել ասել, թե որքան հեռու կարող է գնալ տնային այս մեծ ֆորումում Բրազիլիայի ազգային թիմը,- հաղորդում է ինտերնետային  Goal հրատարակչությունը:

 

«Իսպանիան և Արգենտինան Աշխարհի առաջնությանը մասնակցող ուժեղագույն թիմերից են: Նրանք երկու ֆավորիտներ են: Ինչ վերաբերվում է Բրազիլիայի հավաքականին, ապա թեև նա բավականաչափ ուժեղ է, սակայն կարող է ճնշմանը չդիմանալ»,- ասել է Ռիվալդոն:

Նախորդ հոդվածը‘Հեղեղումների ժամանակ Ալթայի գյուղերից մեկում ջուրը բալիստիկ հրթիռ է բերել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը ցավակցում է ‘