‘
Արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի երկրպագուները Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար հոկտեմբերի 8-ին 7829,74 մետր երկարությամբ կարմիր, սպիտակ դրոշ են տարածել Բուենոս-Այրեսում, որը ակումբի նախկին մարզադաշտից ձգվել է մինչեւ ներկայիս մարզադաշտ՝ «Մոնումենտալ»:
Ակցիայի մասնակցել է ակումբի ավելի 15 հազար երկրպագու, հաղորդում է Goal.com-ը:
Ներկա պահին համապատասխան համաշխարհային ռեկորդը պատկանում է արգենտինական «Ռոսարիո Սենտրալ» ակումբի երկրպագուներին, որոնք տարիներ առաջ 4350 մետր երկարությամբ դրոշ էին տարածել:
‘