‘Ռյաբկովը «պետական խուլիգանություն» է անվանել ԱՄՆ-ի գործողությունները’

2119

ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական օբյեկտների նկատմամբ կատարվող գործողությունները պետական խուլիգանություն են, և ՌԴ-ն դրանց համապատասխան արձագանք կտա, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Վրդովեցուցիչ են մեր օբյեկտների ՝ Սան-Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսության, Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչության, Նյու Յորքում առևտրային ներկայացուցչության մասնաճյուղի խուզարկության գործողությունները: Ամերիկյան կողմը ջանում է լավ տեսք ընդունել վատ խաղ խաղալիս, մանևրում է խոսքերով, այլ ոչ թե իր քաղաքականության բովանդակությամբ՝ պնդելով, թե դրանք դիտարկումներ են, տեսչական ստուգումներ: Ո՛չ, դրանք խուզարկություններ են,- ասել է Ռյաբկովը լրագրողներին և հավելել:- Ես հակված եմ տեղի ունեցողն անվանել պետական խուլիգանություն»:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Բյուրական գյուղին հարակից սարում’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը և նրա գլխավոր ընդդիմախոս Շուլցը բանավեճում են’