Հակամարտությունների կուտակված պոտենցիալը միջուկային տերությունների միջև սպառնում է վերածվելու բացահայտ ռազմական դիմակայության Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Բիշքեկում «Միջուկային չտարածման ռեժիմի ամրապնդում» տարածաշրջանային սեմինարում։
«Ռազմաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է վատթարանալ։ Հակամարտության կուտակված և ժամանակին չլիցքաթափված պոտենցիալը, այդ թվում՝ միջուկային տերությունների միջև, արդեն չափազանց սուր ճգնաժամի է հանգեցրել Եվրոատլանտիկայում և սպառնում է բացահայտ ռազմական դիմակայության վերածվել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նշել է փոխնախարարը։
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «խաղադրույք է արել Ռուսաստանի կենսական կարևորության գոտում տարածքների նպատակասլաց ռազմական և աշխարհաքաղաքական յուրացման վրա»։ «Ընդ որում, այս ճգնաժամը հեռու է կարգավորումից և հետագա լարման լուրջ սպառնալիք է պարունակում»,- եզրակացրել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։
Փոխանցում է tass.ru-ն։