Ռյաբկով․ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերականգնումը բացառվում է

227

Տեսանելի ապագայում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերականգնումը բացառվում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Известия» թերթին տված հարցազրույցում։

«Չեմ կարծում, թե Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն ինչ-որ կերպ կվերականգնվեն տեսանելի ապագայում։ Դա բացառված է ինչպես սկզբունքային, այնպես էլ գործնական նկատառումներով,- նշել է Ռյաբկովը։- Եթե Արևմուտքում որևէ մեկը կարծում է, թե մենք այդ հարաբերությունների կարիքն ունենք, ինչ-որ պահի կգանք ու կխնդրենք վերականգնել դրանք, ապա դա մեծ մոլորություն է»։

Ըստ փոխնախարարի՝ Ռուսաստանը պատրաստ էր պայմանավորվել միայն իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա, իսկ ՆԱՏՕ-ն այդ հարցում խնդիրներ ունի։

Նախորդ հոդվածըԻսրայելին կոչ են արել ազատել օկուպացված Գոլանի բարձունքները
Հաջորդ հոդվածըԱշխատում են հրադադարը երկարացնելու ուղղությամբ