Ձերբակալել են 15-ամյա պատանու սպանության մեջ կասկածվողներին

643

Ռյազանի մերձակա անտառում գտել են հինգ օր առաջ անհետացած 15-ամյա պատանու դին՝ բռնի մահվան հետքերով։

Երեխան 2006 թ․ ծնունդ է, ընտանիքի հետ ապրել է Ռյազանի մարզի Ստենկինո գյուղում։ Հոկտեմբերի 8-ին նա տանն է եղել, բայց երեկոյան մայրը տեսել է, որ որդին չկա, հաղորդել է հետաքննությունը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, նրա անհետացման մասին դիմում է ներկայացվել ոստիկանություն, հոկտեմբերի 11-ին քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։

Հոկտեմբերի 13-ի երեկոյան երեխայի մարմինը հայտնաբերվել է Ռյազանի մարզի Զեմենկի գյուղի մոտակա անտառում։ ՔԿ-ի տվյալներով՝ երեխայի մարմինը բռնի մահվան հետքեր է պարունակել և ծածկված է եղել հողով ու աղբով։

Հոկտեմբերի 14-ին Քննչական կոմիտեն հաղորդել է սպանության մեջ կասկածվողներին ձերբակալելու մասին․ դրանք են երեխայի խորթ հայրը՝ 1969 թ․ ծնված, և նրա մի ծանոթուհին՝ 1992 թ․ ծնված Մոսկվայի մարզի բնակչուհի և սպորտի վարպետ։

«Հետաքննության վարկածով՝ երեխայի մահը վրա է հասել կասկածյալների կողմից պաշտամունքային բնույթի արարողությունների հետևանքով»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

 Պաշտամունքային սպանության վարկածին քննիչները հանգել են պատանու մարմնի  վերքերը ուսումնասիրելուց հետո։ Ըստ «Комсомольская правда»-ի՝ տղայի պարանոցին միաժամանակ հարվածել են երկու դանակով, ապա կոտրել են անրակը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Комсомолка»-ի թղթակցին մեղադրանք է ներկայացվել
Հաջորդ հոդվածըԲենքսիի «Սերն աղբարկղում» նկարը վաճառվել է ռեկորդային 16 մլն ֆունտով