Ռյազանում աղետի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռ, այն ընկել է դաշտում, մասնավոր բնակելի տների անմիջական հարևանությամբ։ Տարածքը արգելափակվել է, ավերածություններ չկան։
Այդ մասին հաղորդել է Ռյազանի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, հաղորդել է ТАСС-ի աղբյուրը։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ դա տրանսպորտային Իլ-76 է եղել։ Ինքնաթիռում 10 քաղաքացի է եղել, տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Հրդեհը արդեն մարվել է։
Փոխանցում է tass.ru-ն։