‘Ռոբենը, հավանաբար, կմասնակցի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը’

1014

‘

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենի մասին,- տեղեկացնում է Goal.com-ը:

«Ուրախ ենք, որ կրկին դարձանք Գերմանիայի չեմպիոն: Տղաներն արժանի են գովեստի խոսքերի: Առջևում մեզ սպասվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպումը:

Թիմն ունի Ռոբենի կարիքը: Նա ապաքինվել է վնասվածքից և ես կարծում եմ, որ նա կկարողանա մասնակցել «Բորուսիա»-ի դեմ խաղին»,- հայտարարել է Գվարդիոլան:

‘

Նախորդ հոդվածը‘Դավիդ Վիլյա. «Եթե ազգային թիմը իմ ծառայությունների կարիքն ունենա, ես չեմ կարող մերժել նրան»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Միությունը պարգևատրել է Ջերարդին և Լեմպարդին’