‘Ռոբեն. «Պատրաստվում ենք «Շախտյորի» հետ հանդիպմանը»’

620

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է «Համբուրգի» դեմ 8:0 հաշվով տարած հաղթանակի և Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպման մասին:

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված և պատրաստվում ենք Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպմանը:

Ինձ համար կարեւոր է առողջ լինելը, եւ արդեն բավականին երկար ժամանակ է՝ խաղում եմ առանց վնասվածքների, ինչն ինձ չի կարող չուրախացնել: Այժմ ես վայելում եմ ֆուտբոլը եւ շատ եմ ցանկանում «Շախտյորի» դեմ խաղում լավ ելույթ ունենալ: Վերջին հաղթանակն ինձ ու իմ թիմին մեծ վստահություն հաղորդեց»,- նշել է Ռոբենը:

Նախորդ հոդվածը‘NBA. Մայքլ Ջորդանի ցուցանիշը գերազանցված է’
Հաջորդ հոդվածը‘ «Շախտյոր»-ի բրազիլացիները ցանկանում են ռևանշի հասնել «Բավարիա»-ի ֆուտբոլիստների նկատմամբ’