‘
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին The Guardian-ի հետ հարցազրույցում ծաղրել է «Արսենալի» իր գործընկեր Արսեն Վենգերին:
Իտալացին հայտարարել է, որ ի տարբերություն Վենգերի, ինքը իր վատ հանդես եկող ֆուտբոլիստներին չի պաշտպանում:
«Ես Արսեն Վենգերը չեմ: Մենք տարբեր ենք: Ես ցանկանում եմ հաղթել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է բավական ուժեղ լինի՝ իր գործողությունների համար պատասխան տալու համար եւ այդպիսով ավելի ուժեղ դառնալու համար: Խաղացողը չի զարգանա, եթե մարզիչը նրան ասում է. «Մի հուզվիր, դու սխալ թույլ տվեցիր, բայց դա դատարկ բան է»:
‘